ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

«Քարտեզը նայեք, սաղ մերն ա»

«Քարտեզը նայեք, սաղ մերն ա»
26.02.2016 | 00:28

Երեկ հայտնի դարձավ, որ նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանի որդին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հիշեցնենք, որ Սերգեյ Լոքյանը վարչապետի խորհրդականն էր: Կառավարություն հոր մուտքով «փակվեց» տղայի «ճանապարհը», բայց Լոքյանները «կորչողը» չեն: Այս պաշտոնանկությունը հիշեցրեց կրտսեր Լոքյանի հետ կապված մի պատմություն:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, վարչապետի խորհրդականը չի ցանկացել պաշտոնատար անձանց վերաբերող հայտարարագիրը լրացնել: Երբ նրան պարբերաբար հիշեցրել են այս մասին, նա ցինիկաբար նետել է. «Հենա քարտեզը վերցրեք, նայեք, սաղ մերն ա»: Այնպես որ, պաշտոնաթող խորհրդականը հաստատ անգործ չի մնա, ավելին, հայր Լոքյանի նախարար դառնալուց հետո «քարտեզը վերաձևելու» կարիք իսկապես կզգացվի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ